

Discover the stage of fairy tales, where puppets come to life, heroes sing, and culture speaks.
Our children's and puppet theater is open to all children, both Armenian and foreign-speaking. A multicultural environment enriches us all, uniting different cultures around one stage.
We cordially invite you to attend our colorful performances, full of smiles, language, and values.
Let your children discover Armenian and other national fairy tales and stories through the language of play and art.
Join us, learn, have fun, and make friends with our heroes. We are lovingly waiting for you.



ՏԻԿՆԻԿԱՅԻՆ և
ՄԱՆԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
PUPPET AND CHILDREN'S THEATRE
Բացահայտե՛ք հեքիաթների բեմը, որտեղ կենդանանում են տիկնիկները, երգում են հերոսները ու խոսում է մշակույթը։
Մեր մանկական և տիկնիկային թատրոնը բաց է բոլոր երեխաների առջև՝ հայ և օտարալեզու։ Բազմազգ միջավայրը հարստացնում է մեզ բոլորիս միավորելով տարբեր մշակույթներ մեկ բեմի վրա։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր գունեղ ներկայացումներին։
Թող ձեր երեխաները բացահայտեն հայկական և տարբեր ազգերի հեքիաթներ, պատմություններ խաղի և արվեստի լեզվով։
Միացե՛ք մեզ, սովորե՛ք, զվարճացե՛ք ու ընկերացե՛ք մեր հերոսների հետ։ Մենք սիրով սպասում ենք ձեզ:


Our philosophy
Մեր փիլիսոփայությունը
Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունը, մեր ապագան։ Մենք ձգտում ենք տալ երեխաներին ճիշտ դաստիարակություն, սովորեցնում կյանքում լինել ազնիվ, բարի, հարգալից և տալիս ենք հնարավորինս առողջ սնունդ։
Բայց չպետք է մոռանալ, որ միայն ֆիզիկական սնունդով չէ ։ Երեխային դեռ շատ մանկուց պետք է տալ հոգևոր սնունդ ևս։ Կամաց-կամաց մոտեցնել արվեստին՝ գրականությանը, երաժշտությանը, նկարչությանը և թատրոնին։
Տիկնիկային թատրոնը տիկնիկների միջոցով երեխաների մեջ զարգացնում է տեսնել այն ամբողջ հեքիաթայինը, այն գեղեցիկը, որ մեր իրական կյանքում կարծես թե թաքնված է մարախուղի մի քանի հաստ շերտով։ Եվ երեխան շփվելով տիկնիկային թատրոնի հետ կարողանում է ստեղծել իր անձնական ԵՍ- ը, կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, տարբերել չարն ու բարին և զգալ կյանքում իր անձի կարևորությունը։
Զարգացնում է սերը դեպի հարազատները, դեպի հայրենիքը և հենց այդ սիրո միջոցով հետագայում, կայացնում է ճիշտ որոշում ընտանիք կազմելու հարցում։ Ինչպես նաև օգնել անօգնականին, աղքատին, խեղճին։ ՈՒ դառնալ հասարակության համար պիտանի և լիիրավ անդամ։ Որը հետագայում դառնում է երկնագույն, գեղեցիկ, ուրախ մի ամբողջություն, եվ կոչվում է, ՁԵՐՏ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ՝ ''ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ''։ Որի թերթերը ամեն անգամ թերթելիս ակամայից մեր դեմքին հայտնվում է մի թախծոտ, հեռավոր ժպիտ, իր բոլոր մանրամասնություններով, որը մի քանի ակնթարթ մեզ տանում է դեպի մի հեքիաթ, որ մեզ կրկին ու կրկին անգամ երիտասարդացնում ու մանկացնում է։
ԵՎ ահա այս հզոր ուժի անունն է
"ՊԱՐՈՆ ԹԱՏՐՈՆ"
