
ACADEMIC THEATRE ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ





Թատրոնը միայն շենք չէ, որտեղ բեմադրվում են ներկայացումներ։ Թատրոնը ամենից առաջ տեսողական արվեստի ինքնուրույն, յուրահատուկ տեսակ է՝ կյանքը բեմի վրա ներկայացնելու միջոց։ Թատրոնը ծնունդ է առել հին Հունաստանում ։ Այդ ժամանակներից ի վեր թատրոնը բազմիցս փոփոխվել է, սակայն մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել մարդու հոգևոր կյանքում։ Այն փառաբանել է մարդկային խորունկ միտքն ու զգացմունքները, ապրումները, որ երբեմն դժվար է բառերով արտահայտել։ Իսկ ինչպե՞ս է ստեղծվում ներկայացումը։ Ամեն ինչ սկսվում էդրամատուրգից, ով գրում է պիեսը։ Այնուհետև․ ռեժիսորը հրավիրում է երաժշտական և պարային բաժնի ղեկավարներին՝ որոնց հետ խորհրդակցելուց հետո միյայն ստեղծվում է դերասանական կազմը։ Դերերը կյանքի են կոչում դերասանները։ Ներկայացման բոլոր փուլերն ու ստեղծագործական ամբողջ ընթացքը համակարգում և առաջնորդում է ռեժիսորը։ Նա միավորում է ողջ ստեղծագործական խումբը՝ ստեղծելով մի ներդաշնակ ամբողջություն բեմի վրա։ Վերջապես վարագույրը բացվում է, և բեմում ծավալվում է մի նոր՝ յուրօրինակ կյանք։ Հանդիսատեսը ակամայից սկսում է ապրել ներկայացման հերոսների հետ՝ կիսելով նրանց ուրախությունն ու վիշտը, դառնալով տվյալ պատմության մի մասը։ Հայաստանում թատրոնը ունի դարավոր արմատներ։ Մեր թվարկությունից առաջ Տիգրան Մեծը (95–55 թթ. մ.թ.ա.) Տիգրանակերտում կառուցում է թատրոն։ Նրա որդին՝ Արտավազդ Երկրորդը, որը նաև դրամատուրգ էր, մ.թ.ա. 53-ին Արտաշատում բեմադրում է հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Հետագա դարերում, հատկապես 19-20-րդ դարերում, հայ թատրոնը ծաղկեց և տվեց բեմի մեծագույն վարպետներ՝ Պ. Ադամյան, Սիրանուշ, Հրաչյան, Հ. Աբելյան, Ա. Ոսկանյան, Հասմիկ, Վ. Փափազյան, Հ. Ներսիսյան և շատ ուրիշներ։ Նրանք իրենց արվեստով հարստացրել են հայ մշակույթը՝ թատրոնը վերածելով ազգային ինքնության հզոր հարթակի։
Theater is more than just a building where performances are staged. Theater is, first and foremost, an independent and unique form of visual art—a way of representing life on stage. Theater originated in ancient Greece. Since then, it has changed many times, yet it has always held an important place in people's spiritual lives. It has celebrated deep human thoughts, feelings, and experiences that are sometimes difficult to express in words.
So, how is a performance created? Everything begins with the playwright who writes the play. Afterward, the director invites the heads of the music and dance departments, and only after consulting with them is the cast created. The actors bring the roles to life. The entire creative process and all the stages of the performance are coordinated and led by the director. They unite the entire creative group, creating a harmonious whole on stage.
Finally, the curtain opens, and a new, unique life unfolds on stage. The audience unintentionally starts to live with the characters, sharing their joys and sorrows and becoming part of the story.
In Armenia, theater has ancient roots. Tigran the Great (95–55 BCE) built a theater in Tigranakert. His son, Artavazd II, who was also a playwright, staged the Greek playwright Euripides' tragedy "The Bacchae" in Artashat in 53 BCE. In the following centuries, especially in the 19th and 20th centuries, Armenian theater flourished and produced great masters of the stage, including P. Adamyan, Siranush, Hrachyan, H. Abelyan, A. Voskanyan, Hasmik, V. Papazyan, H. Nersisyan, and many others. Through their art, they enriched Armenian culture, transforming theater into a powerful platform for national identity.


Current performances
ԵՎ ահա բացվում է վարագույրը
Դուք հրավիրված եք զգալ, ապրել և վերագտնել արվեստը։
Արվեստ, որն ապրում է բեմում... ու ձեզ հետ։
Մեր թատրոնը ներկայացնում է ոչ միայն հայկական դասականներ, այլև համաշխարհային թատերարվեստի մարգարիտներ՝ ներկայացված կենդանի խոսքով, մտածողությամբ և հույզերով։
Այսօր, երբ բոլորը փնտրում են թեթև ժամանց, դուք ընտրեք մշակույթը։
Սփյուռքում թատրոնը դառնում է լեզվի, արժեքների ու ինքնության պահապան։
Միացե՛ք մեր առաջիկա ներկայացումներին՝ զգալու խոսքի ուժը։

